211652_close_icon
views-count43456 դիտում article-date 09:11 12-04-2018

Այս տանը պարել են Օլյան, Վալյան, Դաշան, Իրան. վարչապետի հանձնարարականն անտեսվում է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը անցյալ տարվա նոյեմբերի 10–ի կառավարության նիստում երեք նախարարությունների հանձնարարեց Համայնքների ղեկավարների հետ քննարկել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում տեղակայված գիշերային ակումբներն այլ վայրեր տեղափոխելու վերաբերյալ: «Փաստը» ժամանակին գրեց, որ վարչապետի հանձնարարականից 6 ամիս անց էլ դեռ ոչ մի գիշերային ակումբ, ոչ մի ստրիպտիզ–բար չի փակվել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում: Զորօրինակ՝ ողջ գիշեր գործում է ու մեկ օր էլ չի փակվել Տերյան 59 հասցեում գտնվող «Օմեգա» գիշերային ակումբը: Իսկ այ շենքի պատերին ամրացված են ազգի երևելիներից մի քանիսի հուշատախտակները. «Այս տանն ապրել է Մովսես Արազին, Գեղամ Սարյանը, Գևորգ Ղարիբջանյանը, Սոս Սարգսյանը, Հրաչյա Թամրազյանը»: Այս հուշատախտակների արանքում էլ «տեղավորված» է ստրիպտիզ պարող աղջկա սիլուետը: Եթե այսպես գնա՝ չենք զարմանա, որ մի 10 տարի հետո այս շենքի պատերին հայտնվեն «այս տանը պարել են Օլյան, Վալյան, Դաշան, Իրան...» հուշատախտակները»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր