211652_close_icon
views-count1221 դիտում article-date 21:04 11-04-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 10-ից 11-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 10-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 58 դեպք։ Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման 22, մարմնական վնասվածք հասցնելու 19, խարդախության 5, անձնական ունեցվածքի գողության 3, թմրամիջոցի հայտնաբերման 2, անձի առևանգման, բնակարանային գողության, շորթման, խուլիգանության, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Ընդհանուր առմամբ հանձնվել է ինքնաշեն 4 ատրճանակ, որսորդական 1 հրացան, 1 նռնակ, գնդացրի 2 արկ և տարբեր տրամաչափի 238 փամփուշտ։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության, անձնական ունեցվածքի գողության 2-ական և բնակարանային գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր