211652_close_icon
views-count6567 դիտում article-date 14:38 10-04-2018

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ռուսաստանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 10-ին, հյուրընկալել է ռուսաստանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների, որոնք Հայաստանում են նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ զրույցի ընթացքում հանրապետության նախագահը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են հայ-ռուսական երկխոսության բազմաբնույթ օրակարգին, արցախյան հիմնախնդրին, նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ստորագրած առաջին փաստաթղթին, առաջին քայլերին ու ծրագրերին:

Նմանատիպ նյութեր