211652_close_icon

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ղեկավարներին

views-count3119 դիտում article-date 11:54 23-02-2017
Փետրվարի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում հյուրընկալվեց «Россия сегодня» գործակալությունում, ուր հանդիպում ունեցավ ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխգործակցությունը, ՀՀ հարաբերությունները հարևանների, եվրոպական, ամերիկյան, ասիական և այլ տարածաշրջանների երկրների հետ, միջազգային կառույցներում մեր երկրի ներգրավվածությունը։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մանրամասն անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին։

Նմանատիպ նյութեր