211652_close_icon
views-count1272 դիտում article-date 14:30 09-04-2018

Ֆրանսիական հեքիաթների ընթերցանություն՝ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում մի շարք միջոցառումներ են նախատեսված հատուկ երեխաների համար: Գրադարանի հերթական հյուրը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային հարցերով պատասխանատու Նատալիա Տսագրիսն էր: Երեխաների համար Նատալիան ֆրանսերենով ընթերցել է Շարլ Պերոյի հեքիաթներից: Զուգահեռ հայերեն տարբերակը փոքրիկ ընթերցողները, որոնք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Արարատի մարզի Այնթապ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներն էին, ունկնդրել են դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ: Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ծրագրով նախատեսված հանդիպումներն ու հետաքրքիր այլ միջոցառումները Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում և նրա մասնաճյուղերում կշարունակվեն մինչև ապրիլի վերջ:

Նմանատիպ նյութեր