211652_close_icon
views-count42248 դիտում article-date 14:14 07-04-2018

Ծեծկռտուք Սյունիքի մարզում. էպիկենտրոնում անչափահաս տղաներն են. կա վիրավոր

Երեկ՝ ապրիլի 6-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի նախկին երկաթգծի կայարանի տարածքում՝ շինանյութի խանութի հարևանությամբ, ծեծկռտուք է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Շմավոնյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը, ժամը 17։30-ի սահմաններում նշված հատվածում ծեծկռտուք է տեղի ունեցել Կապան քաղաքի բնակիչներ՝ 14-ամյա Ալեքս Հ.-ի, 14-ամյա Վահե Մ.-ի, 13-ամյա Սերգեյ Բ.-ի, 14-ամյա Էրիկ Մ.-ի և 16-ամյա Էրիկ Պ.-ի միջև, որի ժամանակ էլ Էրիկ Պ.-ին ծեծի են ենթարկել նշված անձինք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Էրիկ Պ.-ն մարմնական վնասվածքներ է ստացել։ Բարեբախտաբար, նրա կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ծեծվածը սովորում է Սյունիքի մարզի քոլեջներից մեկում, իսկ ծեծողներն էլ՝ նույն մարզի դպրոցներից մեկում։ Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հեաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Նմանատիպ նյութեր