211652_close_icon
views-count33290 դիտում article-date 19:40 06-04-2018

Տոնական հանդիսություն` նվիրված ոստիկանության 100-ամյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

2018 թվականը հոբելյանական է Հայաստանի Հանրապետության համար, իսկ ոստիկանության համար` կրկնակի հոբելյանական. իրավապահ համակարգը նշում է հիմնադրման հարյուրերորդ տարեդարձը` հպարտ գիտակցությամբ, որ այն եզակի պետականաստեղծ կառույցներից է, որը հարյուր տարի անընդմեջ նվիրումով և անմնացորդ ծառայում է օրենքին ու ժողովրդին: Հոբելյանական տարվա տոնական հանդիսությունները մեկնարկեցին ապրիլի 6-ին: ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ` ոստիկանության կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաները, վետերաններն ու հյուրերը ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհեցին Արամ Մանուկյանի և Իրավակարգի զինվորի հուշարձաններին` հարգանքի տուրք մատուցելով ոստիկանության կառույցը հիմնած ու ղեկավարած գործիչներին և ծառայողական պարտականությունները կատարելիս իրենց կյանքը չխնայած գործընկերներին: Տոնական օրը շարունակվեց հանդիսավոր նիստով: Ոստիկանության քայլերգի ներքո դահլիճ բերվեցին Հայաստանի Հանրապետության ու ոստիկանության դրոշները: Հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը: Ոստիկանության անձնակազմին, վետերաններին, ոստիկանական ընտանիքներին հոբելյանի առթիվ շնորհավորանքի ջերմ խոսք հղեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Այնուհետև հրապարակվեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերը ոստիկանության մի խումբ ծառայողների պետական պարգևների արժանացնելու մասին: Պարգևները հանձնեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը: Հայաստանի Հանրապետության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի կարգադրությամբ և վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումով: Հայաստանի Հանրապետության ոստիկանության 100-րդ տարեդարձի կապակցությամբ ոստիկանության տասնյակ ծառայողներ պարգևատրվել են ՀՀ պաշտպանության նախարարի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Գլխավոր դատախազի, Արդարադատության նախարարի, Արտակարգ իրավիճակների նախարարի, Հատուկ քննչական ծառայության պետի, Քննչական կոմիտեի նախագահի և Արցախի Հանրապետության ոստիկանության պետի հրամաններով: Իսկ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով խրախուսանքների են արժանացել ոստիկանության 1235 ծառայողներ ու 110 վետերաններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր