211652_close_icon
views-count2203 դիտում article-date 15:59 04-04-2018

Փամբակի տեղամասում կատարված ապօրինի ծառահատումը բացահայտվեց

Ապրիլի 3-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից ոստիկանության Ճամբարակի բաժին գրություն է ստացվել, որ մարտի 23-ին «Արևիկ» մասնաճյուղի աշխատակիցները հերթական շրջայց կատարելիս Փամբակի տեղամասի թիվ 1 պահաբաժնում հայտնաբերել են 24 կտրված թեղի` ընդհանուր 1.573 խմ ծավալով, որոնք անհայտ անձինք ապօրինի հատել և տարածքից դուրս էին տեղափոխել: Ճամբարակի բաժնի և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, ժամը 18.05-ին, բաժին բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Սարգիս Ա.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն, որ մարտի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում, հատել է 24 թեղի ծառ և տեղափոխել իր դստեր տուն: Վնասի չափը պարզվում է: Գողոն հայտնաբերվել և հանձնվել է ի պահ: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր