1139 դիտում
17:58 14-03-2016
«Ապօրինի ծառահատումը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ». Տարոն Մարգարյան
Այսօր` մարտի 14-ին, տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է ծառերի գարնանային էտը: Նաև զեկուցվել է, որ ընթացքի մեջ է ծաղկապատմանն անհրաժեշտ
ծաղկասածիլների խմբաքանակի ներկրման գործընթացը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները պահել մշտական հսկողության տակ, ինչպես նաև շարունակել խստացված հսկողությունը ապօրինի ծառահատման դեպքերը կանխելու ուղղությամբ:
«Յուրաքանչյուր տարի մենք նոր այգիներ ու պուրակներ ենք ստեղծում, ավելացնում ենք կանաչ տարածքները, ծառատունկեր ենք իրականացնում: Բայց դրան զուգահեռ քաղաքում դեռևս շարունակվում են ապօրինի ծառահատման դեպքեր գրանցվել: Փաստորեն, մեր օրերում դեռևս որոշ մարդկանց անհրաժեշտ է բացատրել, որ ծառը պետք է խնամել, այլ ոչ թե՝ կտրել: Նման մարդիկ պետք է սահմանված կարգով ենթարկենք պատասխանատվության օրենքի խստությամբ:
Որևէ մեկը չի կարող բացառություն լինել, և այս հարցում ակնկալում եմ նաև սերտ համագործակցություն իրավապահ մարմինների հետ. ամեն առանձին դեպքի մասով ուղարկեք համապատասխան գրություններ Երևանի դատախազությանն ու ոստիկանությանը»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
7068 դիտում
23:53 11-01-2019
Փաստաբանի մեքենայի վրա թքողը պետք է ձերբակալվի եւ օրենքի ողջ խստությամբ պատժվի․ Ստեփան Դանիելյան
2479 դիտում
15:47 17-07-2018
Հակաիրավական պրոցեսների մեջ ներգրավված ցանկացած մարդ պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ. նախարար
3370 դիտում
23:20 04-09-2017
«Ապօրինի ծառահատման յուրաքանչյուր դեպք պետք է խստորեն պատժվի». Տարոն Մարգարյան
Այս բաժնից
925 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին