211652_close_icon
views-count18718 դիտում article-date 18:34 02-04-2018

Մոուրինյոյի տղան «Սուոնսիի» հետ խաղում մանկունյանցիների պահեստայինների թվում է եղել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի որդին՝ Ժոզե Մարիուն, ակումբի պահետստայինների նստարանին է եղել՝ ԱՊԼ-ի 32-րդ տուրում «Սուոնսիի» հետ խաղի (2:0) ժամանակ: 18-ամյա երիտասարդը (լուսանկարում՝ Մայքլ Քարիկի թիկունքում) «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր չունի, սակայն խաղին ներկա էր ակումբի անձնակազմի և խաղացողների հետ: Ժոզե Մարիուն դարպասապահ է: 2016-ին նա պայմանագիր է կնքել «Ֆուլհեմի» հետ, որտեղ խաղացել է երկրորդ թիմի կազմում: Այս ամռանը նրա պայմանագրի ժամկետը ակումբի հետ ավարտվում է:

Նմանատիպ նյութեր