86154 դիտում
00:09 02-04-2018
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են «Toyota Corolla»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ մխրճվելով կրպակի մեջ, հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 22:40-ի սահմաններում, Կոմիտաս պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի 35 DA 447 համարանիշի և «Toyota Corolla» մակնիշի 34 RZ 470 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բրիգադները: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, հետո արդեն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները և սահմանազատել տարածքը:
Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել են բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանն ու ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանը:
Փաստի առթիվ Վ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ մխրճվել կրպակի մեջ՝ հայտնվելով կանաչ գազոնի վրա, կոտրելով կրպակի երկաթյա սյուները: Նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+