23724 դիտում
23:48 01-04-2018
Ռեջեփ Էրդողան. Լսում ես, Նաթանյահու, դու ահաբեկիչ ես. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Գազայի հատվածի և Իսրայելի հատվածում տեղի ունեցած բախումները, որոնք արդյունքում՝ վերջին տվյալներով, զոհվել է 17 պաղեստինցի:
Էրդողանը բավական կոշտ խոսքերով քննադատել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուին. «Լսում ես, Նաթանհայու, դու օկուպանտ ես: Դու քեզ այդ տարածքներում զավթիչի պես ես պահում: Միաժամանակ դու ահաբեկիչ ես», ասել է Էրդողանը:
Միաժամանակ թուրք ղեկավարը հրեական պետության ղեկավարին դատապարտել է նրա համար, որ Նաթանյահուն Թուրքիայի զինվորականներին մեղադրել էր սիրիական Աֆրինում խաղաղ բնակչության դեմ իրագործած հանցագործությունների մեջ:
Էրդողանն այդ հայտարարությունները որակել է «տարօրինակ և անհեթեթ». «Նաթանյահուն շատ տարօրինակ և աբսուրդ հայտարարություններ է անում: Այն ժամանակ, երբ Թուրքիան պայքարում է ահաբեկչական խմբավորումների դեմ, Իսրայելը տեռորի քաղաքականություն է վարում, այլ ոչ թե՝ հանցագործության դեմ պայքար»:
Նշենք, որ Իսրայելի և Գազայի հատվածի սահմանի մոտ բախումների ընթացքում զոհվել է 17 մաչդ, ևս 1,3 հազար հոգի տուժել են: Անկարգությունները սկսվել էին, երբ հազարավոր պաղեստինցիներ ցույցի էին դուրս եկել՝ հիշելու մարտի 30-ին նշվող Հողի օրը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13663 դիտում
22:15 17-12-2017
Ռեջեփ Էրդողան. Աստծո օրհնությամբ մենք Արևելյան Երուսաղեմում կբացենք Պաղեստինում Թուրքիայի դեսպանատուն
7288 դիտում
18:48 27-04-2019
Ռեջեփ Թայիփ Էրդողան. Դա ոչ ցեղասպանություն է, ոչ էլ Մեծ եղեռն. Yerkir.am
43591 դիտում
13:33 01-08-2021
«Ովքեր ընդունակ են այրել սեփական հայրենիքը, ամենախիստ պատիժը կկրեն». Ռեջեփ Թայիփ Էրդողան