211652_close_icon
views-count19156 դիտում article-date 22:38 01-04-2018

Արսեն Վենգեր. Շռայլ հարձակվողներն այժմ հազվագյուտ են

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է ԱՊԼ-ի 32-րդ տուրում «Սթոք Սիթիի» դեմ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/01/1092798/]հաղթանակը[/url] (3:0): «Հանդիպումը մեր համար երկուս կեսի բաժանվեց: Առաջին խաղակեսում մենք շատ անփույթ էինք, սրություն չկա, խաղին տրամադրվածությունը ցածր էր: Ընդմիջումից հետո մենք ավելի լավ էինք գործում, ավելի դինամիկ: Մենք լավ էինք վերահսկում խաղը և արդյունքը եղավ: Ինչ վերաբերում է նրան, որ Օբամեյանգը Լյակազետին զիջեց 11 մետրանոց հարվածն իրացնելու իրավունքը, ապա շռայլ հարձակվողներն այժմ հազվագյուտ են: Նման բաները թիմին ավելի ուժեղ են դարձնում», ասել է Վենգերը:

Նմանատիպ նյութեր