211652_close_icon
views-count3024 դիտում article-date 11:30 01-04-2018

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ասորական համայնքին Հաբ-Նիսանի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին Հաբ-Նիսանի կապակցությամբ։ «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա` Հաբ-Նիսանի կապակցությամբ: Բնության վերազարթոնքի, սիրո եւ պտղաբերության այս տոնը թող նոր եւ երջանիկ տարվա սկիզբ դառնա: Թող նոր տարին նոր հաջողություններ, շենություն եւ լիություն բերի ձեր ընտանիքներին: Համոզված եմ, որ հայ եւ ասորի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը շարունակվելու եւ ամրապնդվելու է: Մենք պատմության ընթացքում ստիպված ենք եղել դիմագրավել բազում փորձությունների եւ կիսել միմյանց ցավը: Այսօր, բարեբախտաբար, ձեր ուրախությունն ենք կիսում այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Բոլորիս մաղթում եմ խաղաղ սահմաններ եւ անամպ երկինք: Շնորհավոր Հաբ-Նիսան»,- ասվում է ուղերձում:

Նմանատիպ նյութեր