211652_close_icon
views-count2075 դիտում article-date 11:39 01-04-2017

ՀՀ նախագահը շնորհավորել է Հայաստանի ասորական համայնքին Հաբ-Նիսանի կապակցությամբ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Մաղթում եմ մեր ասորի քույրերին և եղբայրներին երջանկություն և հաջողություններ նոր տարում: Մաղթում եմ, որ բնության վերազարթոնքը խորհրդանշող այս տոնի հետ նոր վերածնունդ ապրեն Հայաստանի ասորական համայնքը, հայ-ասորական բազմադարյա բարեկամությունը և մեր մշակութային բազմաշերտ հարաբերությունները: Թող գարնանային այս պայծառ տոնը նոր ուրախության և բերկրանքի առիթ դառնա մեր ասորի հայրենակիցների համար: Հայաստանի իշխանություններն առանձնահատուկ ուշադրությամբ և հոգատարությամբ են վերաբերվում հայաստանաբնակ բոլոր ազգային համայնքների, մասնավորապես՝ ասորական համայնքի խնդիրներին և կարիքներին: Մեր այս ուղեգիծը շարունակվելու և զարգանալու է այսուհետ ևս: Շնորհավոր Հաբ-Նիսան»:

Նմանատիպ նյութեր