211652_close_icon
views-count24723 դիտում article-date 12:31 31-03-2018

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Mitsubishi Pajero-ն, Nissan Fuga-ն և Volkswagen Bora-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 31-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են 47-ամյա Սողոմոն Կարապետյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 05 TT 016 համարանիշի, 38-ամյա Դավիթ Հարությունյանի վարած Nissan Fuga մակնիշի 88 DԼ 889 համարանիշի և 34-ամյա Արթուր Հակոբյանի վարած Volkswagen Bora մակնիշի 10 NA 707 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր