211652_close_icon
views-count6353 դիտում article-date 23:30 30-03-2018

Երևանի պարարվեստի պետական քոլեջի ուսանողները բալետի միջազգային մրցույթում արժանացել են մրցանակի և դիպլոմի

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանի պարարվեստի պետական քոլեջի 3-րդ կուրսի ուսանողներ Րաֆֆի Գալստյանը, Նարե Մարկոսյանը, Իդա Մանասերյանը, Վահե Բաբաջանյանը՝ ս. թ. մարտի 21-26-ը մասնակցել են Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող բալետի միջազգային 3-րդ մրցույթին: Մրցույթին մասնակցում էին 13 երկրների՝ 76 ներկայացուցիչներ /չորս տարիքային խմբեր/: Հայաստանյան պատվիրակներ Րաֆֆի Գալստյանը արժանացել է 3-րդ մրցանակի, Իդա Մանասերյանը՝ դիպլոմի: Տեղեկացնենք, որ Րաֆֆի Գալստյանը և Նարե Մարկոսյանը հրավիրված են մասնակցելու Սեուլի միջազգային բալետային մրցույթի եզրափակիչ փուլին, իսկ Րաֆֆի Գալստյանը՝ Էստոնիայի օպերայի և բալետի թատրոնում կատարելագործվելու և մասնակցելու «Ամերիկան Գրան պրի» հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլին:

Նմանատիպ նյութեր