211652_close_icon
views-count12586 դիտում article-date 14:07 30-03-2018

Մաքսիմ Ֆադեևը նոր երգ է գրել` նվիրված Կեմերովոյի զոհերի հիշատակին

Ռուս կոմպոզիտոր, երգիչ, պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը մարտի 29-ին ներկայացրել է նոր՝ «Հրեշտակներ» երգը, որը գրել է՝ ի հիշատակ ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի զոհերի: [url=https://www.instagram.com/p/Bg57MyqBQ0Z/?taken-by=fadeevmaxim]Instagram[/url]-ի իր էջում նա տեղադրել է տեսանյութ, որտեղ պատմում է այն մասին, որ երգը ծնվել է այլ կոմպոզիցիայից: Այն գրել է իր ընկերոջ համար, ով կորցրել էր որդուն: Երբ տեղի է ունենում Կեմերովոյի սարսափելի ողբերգությունը, Ֆադեևի ընկերը զանգահարում է իրեն և խնդրում երգել այդ երգը բոլորի համար՝ այն նվիրելով հրդեհի հետևանքով զոհվածների հիշատակին: «Ես կցանկանայի, որ այն օգներ գոնե մի քիչ: Եթե դա ինչ-որ մեկին կօգնի, ես չափազանց երջանիկ կլինեմ: Նրանք, միևնույն է, ողջ են»,-եզրափակում է կոմպոզիտորը: Երգը սոցիալական ցանցում անվճար հասանելի է երգչի բոլոր պաշտոնական էջերում: Հիշեցնենք, որ սարսափելի դեպքի հետևանքով զոհվել է 64 մարդ, նրանցից շատերը երեխաներ էին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր