211652_close_icon
views-count50221 դիտում article-date 17:33 29-03-2018

Արտակարգ իրավիճակ Վայոց Ձորի մարզի Վայքի դատարանում. ժամանել է մարզային փրկարարական վարչության պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսօրին ուժեղ քամու հետևանքով Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վայք քաղաքի նստավայրի դատարանի շենքի տանիքի մի զգալի հատված պոկվել է և ընկել հարևան բնակելի տան վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ու մինչ դատավորները ծանր ու թեթև կանեին, թե ինչպես հեռացնեն թափված տանիքի թիթեղները, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մարզային փրկարարական վարչության պետ Սամվել Ռշտունու, մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հարություն Մարգարյանի և Վայքի հրշեջ-փրկարարկան ջոկատի պետ Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ: Փրկարարները դատարանի տանիքից թափված թիթեղն հավաքել են և սահմանազատել տարածքը: Վնասի չափը պարզվում է: Ըստ ականատեսների պոկված թիթեղյա ծածկը ընկել է դատարանի մոտ կայանված «BMW» մակնիշի 34ZD719 պ/հ ավտոմեքենայի վրա, կոտրելով ձախակողմյան հայելին և առաջացնելով քերծվածքներ ավտոմեքենայի տարբեր հատվածներում: Տեղազննման արդյունքում պարզվել է, որ կոտրվել է Ջերմուկի խճուղու Մուրադ Հակոբյանին պատկանող թիվ 8/3 տան տանիքի ազբոշիֆերներից մոտ 30 ք.մ հատված, իսկ 8 ք.մ հատվածը թուլացել և կախվել է, դեֆորմացվել են Ջերմուկի խճուղու թիվ 10ա հասցեում գտնվող «Վայք» տուրիզմի կենտրոնի օդարակիչը և ալեհավաքը, պոկվել է հեռախոսագծերի սպասարկման կայանը 10000 Վ հզորությամբ կապի հանգույցը մալուխը, պոկվել և ընկել է Ջերմուկի խճուղու թիվ 6 հասցեում գտնվող առևտրի սրահի հովվածածկը (մոտ 6 ք.մ) և տանիքի ազբոշիֆերներից մոտ 15 ք.մ հատված, Ջերմուկի խճուղու թիվ 4/3 հասցեում գտնվող Բաբա Բաբայանին պատկանող շինության տանիքի ազբոշիֆերներից մոտ 18 ք.մ հատված, Շահումյան փողոցի թիվ 1/1, 2 և 3 հասցեներում գտնվող առևտրի սրահների ընդհանուր տանիքի ազբոշիֆերներից մոտ 60 ք.մ հատված, թուլացել և կախվել են Շահումյան փողոցի թիվ 12 շենքի տանիքի թիթեղյա ծածկը (մոտ 13 ք.մ), թիվ 6 շենքի տանիքի թիթեղյա ծածկից մոտ 18 ք.մ հատված և Չարենցի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող մարզադպրոցի տանիքի թիթեղյա ծածկից մոտ 12 ք.մ հատված: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր