211652_close_icon
views-count7316 դիտում article-date 12:48 29-03-2018

Կեմերովոյի ողբերգությունից տուժածների թիվը հասել է 79-ի

Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների թիվը գնալով ավելանում է և հասել է 79-ի։ Ինչպես հայտնում է Ria Novosti-ն, հղում անելով ԱԻՆ-ի իր աղբյուրին, հոսպիտալներում է գտնվում 12 մարդ, ամբուլատոր բուժման է դիմել 69-ը։ Հիշեցնենք, որ մարտի 25-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհվել է 64 մարդ, նրանցից 41-ը երեխաներ էին։ Ներկա դրությամբ կա 5 ձերբակալված։

Նմանատիպ նյութեր