211652_close_icon
views-count3061 դիտում article-date 14:15 28-03-2018

ՆԱՏՕ-ն նույնպես ռուս դիվանագետների է արտաքսում

ՆԱՏՕ-ն ևս ռուս դիվանագետների է արտաքսում՝ ի պատասխան նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29129583.html]«Ազատությունը»[/url]: Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը երեկ հայտարարել է, որ 7 դիվանագետի է արտաքսելու ռուսական առաքելությունից և մերժելու է ևս 3-ի հավատարմագրումը՝ այդպիսով 30-հոգանոց ռուսական առաքելությունը հասցնելով 20-ի: ՆԱՏՕ-ն ռուս դիվանագետների էր արտաքսել նաև Ղրիմի բռնակցումից հետո: Այսպիսով, վերջին երեք տարիներին ռուսական առաքելությունը Հյուսիսատլանտյան դաշինքում գրեթե կրկնակի կրճատվել է: Արդեն իսկ 27 երկրներ արտաքսել են 144 ռուս դիվանագետների: Վերլուծաբանների կարծիքով՝ այս գործողությունները հիշեցնում են լրտեսների շուրջ վեճերը «սառը պատերազմի» ժամանակ: Մարտի 4-ին բրիտանական Սոլսբերի քաղաքում նստարանին անգիտակից վիճակում հայտնաբերված 66-ամյա Սերգել Սկրիպալն ու նրա դուստրը՝ 33-ամյա Յուլիան «ծայրահեղ, բայց կայուն վիճակում» գտնվում են հիվանդանոցում: Ըստ բրիտանացի քննիչների՝ Սկրիպալներին թունավորել են նյարդապարալիտիկ «Նովիչոկ» նյութով, որը ստեղծվել է Ռուսաստանում:

Նմանատիպ նյութեր