211652_close_icon
views-count7864 դիտում article-date 11:13 28-03-2018

Ռուսաստանում այսօր սգո օր է. խոնարհված են երկրի պետական դրոշները

Այսօր՝ մարտի 28-ին, Ռուսաստանում սգո օր է՝ կապված մարտի 25-ին Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած ողբերգության հետ, որի ժամանակ հրդեհից զոհվել է 60-ից ավելի մարդ, այդ թվում՝ 41 երեխա։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, երկրի ողջ տարածքում խոնարհված են պետական դրոշները, իսկ մշակույթի հիմնարկներն ու հեռուստառադիոընկերությունները չեղարկել են բոլոր ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները։ Ողբերգության զոհերի հիշատակին նվիրված ակցիաներ են անցկացվում Ռուսաստանի խոշոր քաղաքներում։ ՌԴ-ի կառավարությունը որոշում Է ընդունել 1 միլիոն ռուբլու չափով օգնություն հատկացնել զոհվածների ընտանիքներին, համանման վճարումներ կկատարեն նաև Կեմերովոյի մարզի իշխանությունները: Այսօր նաև տեղի է ունենալու հրդհից զոհված Կեմերովոյի բնակիչների թաղման արարողությունը։ Տեղի է ունենալու նաև զոհված երեխաներին նվիրված հատուկ հիշատակության միջոցառում։ Իսկ տեղի ժամանակով ժամը 14։00-ին կանցկացվի ակցիա, որի ժամանակ ակցիայի մասնակիցնրը ուս-ուսի տված՝ շրջան կկազմեն։

Նմանատիպ նյութեր