211652_close_icon
views-count11768 դիտում article-date 22:03 25-03-2018

Տոմաս Տուհելը մերժել է «Բավարիայի» առաջարկը. նա կարող է փոխարինել Վենգերին

Տոմաս Տուհելը մերժել է «Բավարիայի» առաջարկը՝ դառնալ թիմի հաջորդ մարզիչը: Գերմանացի մարզիչը մերժել է այդ առաջարկը և մտադիր է այս ամռանը Բունդեսլիգայի սահմաններից դուրս խոշոր ակումբ գլխավորել: «Բավարիայի» ներկայիս մարզիչ, 72-ամյա Յուպ Հայնկեսը արդեն վաղուց է հայտարարել, որ մտադիրէ մրցաշրջանի ավարտից հետո թողնել պաշտոնը: Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ «Բավարիայի» գլխավոր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեն և մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը այդպես էլ չեն կարողացել Տուհելին համոզել գլխավորել ակումբը: The Guardian-ը հայտնում է, որ Տուհելը կարող է փոխարինել Արսեն Վենգերին, որը գտնվում է «Արսենալի» երկրպագուների համատարած քննադատության տալ, սակայն 44-ամյա մարզիչը տարաձայնություններ ունի «Արսենալի» գլխավոր սկաուտ Սվեն Միսլինտատի հետ, ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ նրա նշանակման համար:

Նմանատիպ նյութեր