4580 դիտում
16:23 24-03-2018
Նոր Հարավային Ուելս նահանգի հայ-ավստրալական խորհրդարանական բարեկամության խումբն Արցախի հետ կապերի ամրապնդման բանաձև է ընդունել
Նոր Հարավային Ուելս նահանգի հայ-ավստրալական խորհրդարանական բարեկամության խումբը բանաձև է ընդունել՝ իր համերաշխությունը հայտնելով Արցախի Հանրապետությանն ու վերջինիս ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Այդ մասին հաղորդում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:
Բանաձևն ընդունվել է Նոր Հարավային Ուելս նահանգի հայ-ավստրալական խորհրդարանական բարեկամության խմբի և Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանի միջև կայացած հանդիպման արդյունքներով:
Բանաձևու,, մասնավորապես, նշվում է, որ Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը 2012 թվականին ընդունել է բոլոր ազգերի ինքնորոշման իրավունքը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի և կոչ արել երկրի կառավարությանը պաշտոնապես ճանաչել ԼՂՀ-ի անկախությունն ու ամրապնդել Ավստրալիայի ու ԼՂՀ-ի և նրա քաղաքացիների միջև կապերը:
Խումբն իր համերաշխությունն է հայտնում 2012-ին ընդունված բանաձևին, այդ թվում Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման հետ կապված:
Նմանատիպ նյութեր
1550 դիտում
22:19 18-07-2019
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին
3028 դիտում
10:42 27-02-2018
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հայազգի վարչապետին հյուրընկալել է Թրամփը և հայ համայնքը. «Ամերիկայի ձայնը»
723 դիտում
09:37 22-10-2020
Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը ճանաչել է Արցախի անկախությունը
Այս բաժնից
367 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
814 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
382 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին