211652_close_icon
views-count3220 դիտում article-date 10:42 27-02-2018

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հայազգի վարչապետին հյուրընկալել է Թրամփը և հայ համայնքը. «Ամերիկայի ձայնը»

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը Վաշինգտոն էր ժամանել իր երկրի վարչապետ Մալքոլմ Թըրնբուլի պաշտոնական պատվիրակության կազմում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4271540.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: «Ես ներկայացնում եմ մեր երկրի ամենամեծ նահանգը, բայց երբեք չեմ մոռանա, ամեն օր հայությունս կզգամ»,- Բերեջիկլյանը Միացյալ Նահանգներում հատուկ հյուրընկալման է արժանացել ոչ միայն նախագահ Դոնալդ Թրամփի, այլև՝ ԱՄՆ-ի հայ համայնքի կողմից: Վաշինգտոնի սրտում գտնվող Արամյան տանը Գլեդիս Բերեջիկլյանն իր կյանքի ճանապարհի մասին պատմեց երիտասարդներին. «Հայ լինելը հեշտ չէ, մեր պայքարը հեշտ չէ, բայց բոլորս նույն քայլերով առաջ կգնանք, աշխարհի չորս կողմը մեծ ընտանիք ունենք և իսկապես դա զգում եմ»: Նոր Հարավային Ուելս նահանգային վարչապետի խոսքով, Ավստրալիայի 50-հազարանոց հայ համայնքը շուրջ կես դարի պատմություն ունի ու թեև ԱՄՆ-ի համայնքի նման ազդեցիկ չէ, այնուամենայնիվ, կարևոր դեր է խաղում երկրի կյանքում: «Հայերը միշտ շնորհակալ են այն երկրներին, որոնք պատմության ծանր պահին ապաստան են մեզ տվել և ի պատասխան գործով են հայտնել երախտագիտությունը», - նշում է Գլեդիս Բերեջիկլյանն, ավելացնելով, որ այսօր Ավստրալիայի առաջատար բժիշկների թվում շատ են նաև հայերը: Ինչ վերաբերում է արտերկրում հայկական մշակույթի ու լեզվի պահպանությանը, ապա այդ գործում իր կյանքում հիմնական դերը խաղացել է ընտանիքն ու հայ համայնքը. «Որևէ երկրի մեջ կարող եք ապրել, բայց շատ կարևոր է, որ մեր հայապահպանման պայքարը շարունակվի»:

Նմանատիպ նյութեր