211652_close_icon
views-count3316 դիտում article-date 12:40 24-03-2018

Հայաստանում սպասում են ԱՄՆ արտոնությունների GSP համակարգի երկարաձգմանը

Հայաստանյան ապրանքների արտահանումն ԱՄՆ արտոնյալ ռեժիմով կրկին հնարավոր կդառնա Կոնգրեսի կողմից Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) երկարաձգումից հետո, որոշումը նախատեսվում է ընդունել առաջիկայում: Այս մասին «[url=https://armenpress.am/arm/news/927484/hayastanum-spasum-en-amn-artonutyunneri-gsp-hamakargi.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, ում գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի երկրորդ նիստին: Նրա խոսքով` նշյալ ծրագրի երկարաձգումից հետո լրացուցիչ ծախսեր կատարած տնտեսվարողները կփոխհատուցվեն: «ԱՄՆ GSP համակարգն այս փուլում չի գործում բոլոր երկրների համար: Կոնգրեսը պետք է այն երկարացնելու մասին որոշում ընդունի առաջիկայում: Իսկ այս ընթացքում այն ընկերությունները, որ ներմուծում են իրականացրել ու վճարել են ավելի բարձր մաքսատուրք, քան նախատեսված էր GSP-ի շրջանակներում, արդեն ԱՄՆ կոնգրեսի որոշման դեպքում հետ կստանան իրենց գումարները»,-նշեց պաշտոնյան` հավելելով, որ լիահույս են` համակարգը կշարունակի գործել և արտահանողները խնդիրներ չեն ունենա: Անդրադառնալով ԱՄՆ ալյումինե փայլաթիթեղ ներկրելիս ավելացված 10 տոկոս մաքսատուրքի խնդրին` Հովհաննես Ազիզյանը նշեց, որ այս հարցում ևս կարգավորման որոշակի մեխանիզմներ են գործում: Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/927484/hayastanum-spasum-en-amn-artonutyunneri-gsp-hamakargi.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր