2485 դիտում
15:23 22-06-2017
Փհենյանն արձագանքել է ԱՄՆ-ի պատժամիջոցների երկարաձգմանը՝ Թրամփին անվանելով «հոգեկան հիվանդ»
Հյուսիսային Կորեայի իշխանություններն արձագանքել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Փհենյանի դեմ պատժամիջոցների ժամկետի երկարաձգմանը՝ քննադատելով որոշումը, գրել է հյուսիսկորեական «Նոդոն սինմուն» թերթը։
«Հարավային Կորեան պետք է գիտակցի, որ հոգեկան հիվանդի վարած քաղաքականությանը /ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփ/ հետևելը ոչ մի լավ բանի բերի և միայն կհանգեցնի աղետի»,-ասված է հոդվածում, որը հրապարակվել է վերոնշյալ թերթում։
Թերթի պնդմամբ՝ Թրամփը իր երկրի ներսում բախվում է ներկա պահին քաղաքական ճգնաժամի հետ և փորձում է հանրության ուշադրությունը գրավել՝ շահարկելով Փհենյանի միջուկային ծրագրի թեման։
Նմանատիպ նյութեր
2016 դիտում
10:41 09-09-2014
Հոգեկան հիվանդ որդին դանակի 23 հարվածով սպանել է հոգեկան հիվանդ հորը. տեսանյութ
13297 դիտում
22:08 28-01-2022
«Ես ի՞նչ է, արժանի չե՞մ պատժամիջոցների». Լավրովը կատակով է արձագանքել իր դեմ պատժամիջոցների մասին հարցին
Այս բաժնից
841 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
673 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում