211652_close_icon
views-count69010 դիտում article-date 22:34 23-03-2018

Արտակարգ դեպք Լոռու մարզում. 2 տարեկան երեխան 3-րդ հարկի պատուհանից վայր է ընկել. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 21-ին Լռռու մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում «գանգի ոսկրերի կոտրվածք, գանգուղեղային վնասվածք, ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ Ալավերդու բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցի 2-րդ շենքի բակից, որտեղ երեխան վայր է ընկել 3-րդ հարկի բաց պատուհանից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան՝ 2-ամյա Մարետա Խ.ն, այս պահին էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր