4477 դիտում
15:18 23-03-2018
Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն իրավական ակտեր չեն ընդունի. Դավիթ Հարությունյան
Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, թե ինչու է որոշում կայացվել ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը դիտարկել ոչ թե որպես նախարարություններ, այլ վարչապետին ենթակա մարմիններ:
Ազգային ժողովում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված նախագծերի օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը Դավիթ Հարությունյանը նշեց, որ նման որոշում է կայացվել, քանի որ համարել են՝ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը պետք է միայն ֆունկցիա իրականացնեն և քաղաքական որոշումներ կայացնելու իրավունք ունեցող մարմիններ լինել չեն կարող: «Իսկ ի՞նչ եմ ես հասկանում՝ ասելով քաղաքական որոշում: Քաղաքական որոշումների կոնցենտրացիան նորմատիվ ակտերի ընդունումն է, ակտ, որը տարածվում է այլոց վրա: Մենք չենք նախատեսում, որ ոստիկանությունը և ազգային անվտանգության ծառայությունը ընդունեն նորմատիվ ակտեր»,- «[url=https://armenpress.am/arm/news/927395/ostikanutyunn-u-aats-n-iravakan-akter-chen-ynduni-davit.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:
Նա հավելեց, որ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այդ թեմայի վերաբերյալ արդյունավետ քննարկում են ունեցել «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հետ: «Պարոն Զեյնալյանն ասաց, որ մինչ այս պահը ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը իրավական ակտեր ընդունում են, իսկ իմ արձագանքը եղավ այն, որ այսուհետև չեն ընդունելու»,- եզրափակեց Դավիթ Հարությունյանը:
Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը նախարարություն դարձնելու անհրաժեշտությունը պնդում են «Ելք» խմբակցության պատգամավորները: Մասնավորապես, «Ելք» խմբակցության պատգամավորն իր ելույթում նշեց, որ այդ մարմինները պետք է լինեն նախարարություն, ոչ թե վարչապետին ենթակա մարմին, որպեսզի խորհրդարանը դրանց վրա վերահսկողական գործիքներ ունենա: Մարուքյանի խոսքով՝ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները՝ տվյալ պարագայում Ոստիկանության պետն ու Ազգային անվտանգության ծառայության տնօրենը ստիպված չեն լինելու ներկայանալ խորհրդարան, մասնակցել լսումներին կամ կառավարության հետ հարցուպատասխանին, ինչը իրենց համար անընդունելի է:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն էլ շեշտեց, որ այդ մարմինների գործունեության համար ուղղակի պատասխանատվություն է կրելու երկրի վարչապետը, և դրանց գործունեության հետ կապված բոլոր հարցերը պատգամավորները կարող են ուղղել վարչապետին:
Նմանատիպ նյութեր
970 դիտում
09:43 13-07-2023
Իրավական ակտեր են խախտվել․ «Ժողովուրդ»
2957 դիտում
16:58 18-07-2016
Թուրքիային չեն ընդունի Եվրամիության կազմ, եթե վերականգնվի մահապատիժը. Գերմանիայի ԱԳՆ
1882 դիտում
13:12 07-02-2014
Հնարավոր է՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական ակտեր ստանան նաև որոշ բարեխիղճ վարորդներ. ՀԱԲ
Այս բաժնից
325 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
739 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
334 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին