211652_close_icon
views-count1624 դիտում article-date 20:22 22-03-2018

Արցախյան շարժմանը նվիրված՝ Ստեփանակերտում լուսանկարչական ցուցահանդես կկազմակերպվի

Մայիսի 9-ին հաղթանակի օրվան նվիրված տոնական միջոցառումների ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի պատկերասրահում տեղի է ունենալու Լևոն Աթոյանցի լուսանկարչական ցուցահանդեսը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների բաժնի վարիչ Երազիկ Դանիելյանն՝ ավելացնելով, որ ցուցահանդեսն Արցախում կազմակերպվում է առաջին անգամ, որին ներկայացվելու է 100 լուսանկար. թեմատիկան արցախյան շարժումն է: Նրա խոսքով՝ ցուցահանդեսի կազմակերպման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: [url=http://artsakhpress.am/arm/news/82926/arcakhyan-sharzhmany-nvirvats-stepanakertum-lusankarchakan-cucahandes-kkazmakerpvi.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր