211652_close_icon
views-count7462 դիտում article-date 19:40 22-03-2018

«Թուֆենկյան» հիմնադրամը Վանում արքայանարնջի այգի է հիմնել. տնկվել է 2370 արքայանարնջի ծառ

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ օրերս Քաշաթաղի շրջանի Վան համայնքի հողատարածքում տնկվել է 2370 արքայանարնջի ծառ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնական Մեդինա Հովհաննիսյանն՝ ավելացնելով, որ այգին հիմնվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ամերիկահայ Վիկտոր Զարուգյանի հովանավորությամբ: Նրա խոսքով՝ ծրագրի հիմնական նպատակն է այգեգործության զարգացումն Արցախում և աշխատատեղերի ստեղծումը շրջաններում: «Հիմնադրամը վարձակալել է Վան համայնքի հողատարածքը: Ծառերը տնկել են գյուղի բնակիչները, ովքեր վարձատրվել են իրենց կատարած աշխատանքի դիմաց: Հիմնված բոլոր այգիներում աշխատում են տվյալ գյուղերի բնակիչները»,- նշել է Մ. Հովհաննիսյանը՝ կարևորելով, որ ծրագիրը շարունակական բնույթ է կրելու, քանի որ սա «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի Արցախում հիմնած 3-րդ այգին է: Նրա խոսքով՝ հիմնադրամը հիմնել է 5 հա նռան այգի Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում , 7 հա՝ այգի Քաշաթաղի շրջանի Երիցվանք համայնքում: Իրացված բերքից ստացված շահույթը կուղղվի հետագա բարեգործական ծրագրերի իրականացմանը: Լուսանկարները՝ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի [url=http://artsakhpress.am/arm/news/82901/tufenkyan--himnadramy-vanum-arqayanarnji-aygi-e-himnel.html]Artsakhpress.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր