211652_close_icon
views-count11161 դիտում article-date 19:20 22-03-2018

Հայաստան-Էստոնիա խաղին ընդառաջ «Red Eagles» ֆան շարժումը կազմակերպում է միասնական երթ երկրպագուների համար

Հայաստան-Էստոնիա խաղին ընդառաջ Red Eagles ֆան շարժումը կազմակերպում է միասնական երթ դեպի Հանրապետական մարզադաշտ` աջակցելու մեր ընտրանուն՝ Էստոնիայի դեմ խաղի ողջ ընթացքում: Շաբաթ օրը` մարտի 24-ին, ժամը 16։15-ից հավաքվում ենք Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում: Ցանկալի է ունենալ հավաքականի մարզաշապիկներ, իսկ բացակայության դեպքում կարմիր շապիկներ, շարֆեր և երկրպագման այլ պարագաներ: Ցանկացողները մեր օգնությամբ կարող են ներկվել եռագույն դրոշի գույներով: Հավաքվում ենք Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում, մարտի 24-ին, ժամը 16։15-ից սկսած, իսկ երթը կմեկնարկի 17:00-ին։ Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ակտիվ և նվիրյալ երկրպագուներին հրավիրում ենք Red Eagles ակումբի սեկցիա՝ հարավային տրիբունա, 1-ին սեկցիա, միասնաբար ոգեշնչելու, երկրպագելու և առաջ մղելու մեր հավաքականին։ [b] Red Eagles ֆան շարժում[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր