211652_close_icon
views-count1968 դիտում article-date 11:06 21-03-2018

ԱԺ-ում մեկնարկել է ՍԴ նախագահի ընտրության քվեարկությունը

Ազգային ժողովում մեկնարկել է Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության քվեարկությունը: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը: Քվեարկությունը մեկնարկել է ժամը 10:30-ին և կավարտվի 11:30-ին, որից հետո հաշվիչ հանձնախումբը կամփոփի քվեարկության արդյունքները: Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն անցկացվում է փակ-գաղտնի քվեարկությամբ:

Նմանատիպ նյութեր