211652_close_icon
views-count4573 դիտում article-date 12:16 18-03-2018

Ռուսաստանում այսօր նախագահական ընտրություններ են ընթանում. քվեարկել է նաև Վլադիմիր Պուտինը

Ռուսաստանում այսօր՝ մարտի 18-ին, ընթանում են նախագահական ընտրություններ։ Ռուսաստանի մայրաքաղաքում բացվել է ավելի քան 3,6 հազար ընտրատեղամաս։ Ավելի քան 4,2 հազար ընտրատեղամաս կբացվի Մոսկվայի մարզում քվեարկողների համար։ ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես քվեարկել է: Նա ընտրություններին մասնակցելու համար ժամանել է 2151-րդ ընտրատեղամաս, որը գտնվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում։ Նշենք, որ Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու: Երկիրը 18 տարուց ավելի ղեկավարած Վլադիմիր Պուտինն առաջադրվում է նոր 6-ամյա ժամկետով: Նրա հիմնական մրցակիցն է Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունից առաջադրված թեկնածու Պավել Գրուդինինը: Նախագահի պաշտոնին հավակնում է նաև Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, «Քաղաքացիական նախաձեռնության» թեկնածու Քսենյա Սոբչակը, «Յաբլոկո» կուսակցության ղեկավար Գրիգորի Յավլինսկին, երկրի տնտեսական օմբուդսմեն Բորիս Տիտովը, Ռուսական հասարակական միության ղեկավար Սերգեյ Բաբուրինը և ՌԴ Կոմունիստական կուսակցությունից անջատված «Ռուսաստանի կոմունիստների» թեկնածու Մաքսիմ Սուրայկինը:

Նմանատիպ նյութեր