29952 դիտում
12:33 17-03-2018
Ձերբակալված են «օրենքով գող» Գրիգոր Գրիգորյանը և նրա եղբայրը. aliq.ge
Վրաստանի իրավապահ մարմինները երեկ երեկոյան Իսանիում՝ հատուկ գործողությունների արդյունքում, ձերբակալել են երկու անձի: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ձերբակալվածները Ռուբեն և Գրիգոր Գրիգորյաններն են, հայտնում է [url=http://www.aliq.ge/%D5%A3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80-%D5%A3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D6%87-%D5%B6%D6%80%D5%A1-%D5%A5%D5%B2%D5%A2%D5%A1%D5%B5%D6%80%D5%A8-%D6%83%D5%B8%D6%80%D5%B1%D5%A5/]aliq.ge[/url]-ն։
Նախարարության տվյալներով, հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածները փորձել են խոշոր չափերով գումար վերցնել քաղաքացիներից՝ ֆիզիկական բռնության սպառնալիքով:
«Ձերբակալված են 1983 թվականին ծնված, նախկինում դատապարտված Ռուբեն Գրիգորյանը և 1980 թվականին ծնված, նախկինում բազմիցս դատապարտված, այժմ պայմանական պատիժ կրող, «օրենքով գող» համարվող Գրիգոր Գրիգորյանը: Նրանց կատարած հանցանքի համար նախատեսվում է 6-9 տարվա ազատազրկում»,- նշված է ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
175435 դիտում
13:41 19-02-2021
ՇՏԱՊ․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է․ հետո չասեք՝ «Դավիթ գող-գող եկավ, գող-գող գնաց»
10024 դիտում
13:03 08-03-2014
Երևանի ոստիկանապետը՝ ձերբակալված «օրենքով գող» Աղաս Երևանսկիի մասին
Այս բաժնից
484 դիտում
13:43 17-03-2024
Մարիա Զախարովան Ֆրանսիայի նախագահին առաջարկել է դադարեցնել զենքի մատակարարումն Ուկրաինային
565 դիտում
13:31 17-03-2024
Իսլանդիայում կրկին տարհանում են Գրինդավիկի բնակիչներին. Ռեյկյանես թերակղզում հրաբխի ժայթքում է սկսվել
601 դիտում
12:46 17-03-2024
Հարավային Օսիան քննարկում է Ռուսաստանին միանալու հարցը