211652_close_icon
views-count37035 դիտում article-date 21:47 15-03-2018

Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը սիրված ու սպասված հյուր է նաև հանրապետության գրեթե բոլոր ուսումնական հաստատություններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանին ճանաչում են ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում, ով սիրված ու սպասված հյուր է ցանկացած ուսումնական հաստատության երեխաների համար: Նրա շնորհիվ բազմաթիվ երեխաներ են վատ ճանապարհից հետ բերվել, երբ այդ երեխաները ծնողների անուշադրության հետևանքով հայտնվել են փողոցում ու եթե Ն. Դուրյանն ու իր ղեկավարած վարչության աշխատակիցները սրտացավ վերաբերմունք չցուցաբերեին երեխաների նկատմամբ, ապա չէր բացառվի, որ նրանք կդառնային հասարակության համար վտանգավոր մարդիկ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է փոքրիկ տեսանյութ, որտեղ Ն. Դուրյանը խոսում է ընտանիքում և հասարակությունում կնոջ դերի մասին և կիսում է երջանիկ ու հաջողակ լինելու իր բանաձևը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր