211652_close_icon
views-count20692 դիտում article-date 18:40 15-03-2018

Ֆրանսիայում հացթուխն առանց հանգստի աշխատելու համար տուգանվել է 3.000 եվրոյով

Ֆրանսիական Լուզինի սյուր Բարս փոքրիկ քաղաքի բնակիչներից մեկը դատարանի կողմից տուգանվել է ազատ օր չվերցնելու և առանց հանգստանալու աշխատելու համար: Ինչպես նշում է [url=http://www.lefigaro.fr/societes/2018/03/14/20005-20180314ARTFIG00188-dans-l-aube-un-boulanger-sanctionne-pour-avoir-trop-travaille.php]Le Figaro[/url]-ն, դատարանը հացթուխին տուգանել է 3.000 եվրոյով: Հայտնի է, որ նախորդ ամառ Սեդրիկ Վևրը որոշել էր առանց հանգստի աշխատել, քանի որ զբոսաշրջիկների ակտիվ հոսք էր նկատվում: Վևրի հավատարիմ հաճախորդները՝ մոտ 2.000 հոգի, ի պատշտպանություն նրա ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով չեղարկել տուգանքի վճիռը: Քաղաքապետ Կրիստիան Բրանլը ևս պաշտպանել է հացթուխին՝ նշելով, որ Լուզինի սյուր Բարսն ակտիվ զբոսաշրջային ուղղություն է, ուստի՝ բնական է, որ Վևրն իր հացաբուլկեղենի խանութն աշխատեցրել է շաբաթը 7 օր: Քաղաքում գործող աշխատանքային օրենքի համաձայն՝ հացաբուլկեղենի խանութները պարտավոր են շաբաթական մեկ անգամ փակվել: Իշխանությունների կարծիքով՝ սննդի ոլորտի աշխատողները պարտավոր են շաբաթական առնվազն մեկ անգամ հանգստանալ, քանի որ նրանց աշխատանքային գրաֆիկն առանց այդ էլ ծանրաբեռնված է:

Նմանատիպ նյութեր