211652_close_icon
views-count2617 դիտում article-date 18:04 15-03-2018

Արա Բաբլոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մարտի 15-ին այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երեւանի առաջին քաղաքային հիվանդանոցում տեղակայված, վերջերս կառուցված Հայրենիքի պաշտպանի ժամանակակից վերականգնողական կենտրոն: Արա Բաբլոյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ շրջել է վերականգնողական կենտրոնում, ծանոթացել իր նախորդ այցից հետո՝ կարճ ժամկետում կատարված մեծածավալ աշխատանքներին: Կենտրոնը հագեցած է ժամանակակից մասնագիտական սարքավորումներով եւ տարածաշրջանում միակն է իր հնարավորություններով: Արմեն Մուրադյանը խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է կենտրոնի ընթացիկ գործունեությունն ու հետագա ծրագրերը եւ տեղեկացրել, որ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի նախատեսում են լուծել նաեւ նրանց կրթության եւ աշխատանքի հետ կապված հարցեր: ԵՊԲՀ ռեկտորի հավաստմամբ` Բժշկական համալսարանի բոլոր ամբիոնները պատրաստակամ են օգնելու եւ աջակցելու վերականգնողական կենտրոնում յուրաքանչյուր բուժվողի: Ազգային ժողովի նախագահը զրուցել է ապաքինվողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր