6413 դիտում
09:04 14-03-2018
Բարձրաստիճան պաշտոնյան 1 տարում 50 հազար դոլար «հետ է գցել». «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության գնումների բողոքարկման խորհրդի անդամ Էմիլ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագիրը:
Սարգսյանը հայտարարագրել է մեկ բնակարան և երկու ավտոմեքենա՝ «VOLKSWAGEN PASSAT 1.8 I» և «TOYOTA COROLLA 1.6» մակնիշների: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 10 միլիոն դրամ ու 50 հազար ամերիկյան դոլար: Իսկ տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները կազմել են 1 միլիոն 343 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից:
Սարգսյանն այս պաշտոնում է նշանակվել նախորդ տարվա գարնանը, թե որտեղ է աշխատել նախկինում, նշված չէ և հասկանալի չէ, թե ինչպես է նա «հետ գցել» այդ գումարը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5982 դիտում
09:38 08-03-2018
Պաշտոնյան 1 տարում մոտ 60 միլիոն դրամի անշարժ գույք է գնել. «Փաստ»
Այս բաժնից
658 դիտում
07:42 23-04-2024
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»
736 դիտում
07:21 23-04-2024
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ»
23137 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ