4160 դիտում
12:25 12-03-2018
ԵԽԽՎ-ն և հայ-թուրքական արձանագրությունները՝ Political Box-ի օրակարգում
Մարտի 10-ին կայացավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնած Political BOX ծրագրի երկրորդ միջոցառումը: «Քաղաքական արկղի» հյուրերն այս անգամ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը և թուրքագետ Լևոն Հովսեփյանն էին:
Սամվել Ֆարմանյանն ողջույնի խոսքում նշեց, որ ողջունում է նման նախաձեռնությունը, քանի որ ակտիվ երիտասարդները ժամանակակից միտումների, արժեքների , ձգտումների կրողն են, և նման երիտասարդների հետ պետք է մշտապես հաղորդակցման տարբերակներ ստեղծել: Ըստ պատգամավորի՝ իմացության անհրաժեշտ է իմանալ,թե ինչով է շնչում երիտասարդությունը, ինչ սպասելիքներ ունի և ինչ արժեքների կրող է նա:
Ողջույնի խոսքից հետո ԱԺ պատգամավորը երիտասարդների հետ զրուցեց «ԵԽԽՎ-ն` որպես հայ-ադրբեջանական դիպլոմատիկ առճակատման հարթակ» թեմայի շուրջ, ինչպես նաև պատասխանեց ներկաների հարցերին:
Հաջորդ հյուր-փորձագետը թուրքագետ Լևոն Հովսեփյանն էր․ «Այս ծրագիրն ինձ համար պարտավորեցնող և ոգևորիչ է, քանի որ նման այնպիսի ձևաչափ է, որտեղ գործ ունես հասարակության կարևորագույն շերտի հետ՝ մեր երիտասարդության, որտեղ քննարկումները դառնում են փոխշահավետ, և անգամ, փորձագետները դուրս են գալիս այստեղից ավելի հարստացած ու հագեցած՝ թե՛ հոգեպես և թե՛ ինտելեկտուալ առումով»-, նշեց թուրքագետը:
Փորձագետի պատրաստած «case»–ի միջոցով մասնակիցները հնարավորություն ստացան ուժերը փորձել միջազգային քաղաքագիտական քննարկում-մրցույթում, որը կրում էր «Հայ-թուրքական արձանագրությունների կասեցումը» խորագիրը:
Մրցութի արդյունքները կամփոփվեն ավելի ուշ, և հաղթող թիմն ու օրվա լավագույն մասնակիցը կպարգևատրվեն մրցանականերով:
Նմանատիպ նյութեր
2651 դիտում
13:47 29-01-2018
Նոր երիտասարդական ձևաչափ՝ ՀՀԿ-ականներից. տրվել է Political Box-ի մեկնարկը
1044 դիտում
18:30 29-09-2014
Հայ-թուրքական արձանագրությունները հետ կկանչվեն խորհրդարանից, թե ոչ
9163 դիտում
17:12 07-03-2018
Մոսկվան մեկնաբանել է հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու Երևանի որոշումը
Այս բաժնից
355 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
259 դիտում
16:59 26-04-2024
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը
322 դիտում
16:50 26-04-2024
ՄԻՊ-ի ներկայացուցիչները այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն