211652_close_icon
views-count16902 դիտում article-date 18:45 11-03-2018

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների կանայք վախենում են մեկնել Ռուսաստան՝ աշխարհի առաջնությանը

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների կանայք և ընկերուհիները մտադիր են հրաաժարվել մեկնել Ռուսաստանում կայանալիք 2018թ. աշխարհի առաջնություն՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Նշվում է, որ անգլիական հավաքականի խաղացողների ընտանիքների անդամները սովորաբար տեղակայվում են թիմի հյուրանոցին մոտ: Այդպես է եղել Ֆրանսիայում Եվրո-2016-ի և Բրազիլիայում 2014թ. աշխարհի առաջնության ժամանակ: Այս անգամ Անգլիայի ազգային թիմի կանայք և ընկերուհիները կամ ամբողջությամբ բոյկոտելու են մրցաշարը, կամ էլ ժամանելու են միայն հանդիպումներին: Իսկ նրանք, ովքեր ի վերջո կորոշեն մի քանի շաբաթով Ռուսաստան մեկնել, մտադիր են հավաքականի հյուրանոցից 50 կմ հեռավորության վրա բնակվել: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան քննարկում է ԱԱ-2018-ը բոյկոտելու հավանականությունը, եթե ապացուցվի, որ ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սկրիպալին և նրա ընտանիքի անդամներին թունավորել են Ռուսաստանի հատուկ ծառայությունները:

Նմանատիպ նյութեր