211652_close_icon
views-count40711 դիտում article-date 11:48 11-03-2018

Խոշոր հրդեհ «SV» հյուրանոցի նկուղային շոգեբաղնիքում. հայտարարվել է հդրեհի բարդության «Բիս-1» աստիճան. Ժամանել են մեծ թվով հրշեջներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան 29 հասցեում գտնվող «SV» հյուրանոցի նկուղային շոգեբաղնիքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի բարդության «Բիս-1» աստիճանով օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության թիվ 2 և 4 հրշեջ- փրկարարական ջոկատները՝ 2-ական մարտական հաշվարկով, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը՝ խմբի պետ Գարիկ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ բժիշկը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակիցները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:31-ին, մարվել է՝ 10:50-ին: Ամբողջությամբ այրվել են հյուրանոցի շոգեբաղնիքի փայտյա կառուցատարրերը (10 քմ) և գույքը՝ մասամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հյուրանոցի 1 աշխատակից տեղում առաջին բուժօգնություն է ստացել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 135+
135+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր