211652_close_icon
views-count9805 դիտում article-date 10:19 10-03-2018

Զինծառայող Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում վիրահատվել է, սպասվում է 2-րդ վիրահատությունը. Tert.am

2016թ. հունիսի 24-ին դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում ենթարկվել է մեկ վիրահատության և բժշկական անձնակազմը պատրաստվում է երկրորդ վիրահատությանը, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/03/10/dallakyan/2634322]Tert.am[/url]-ը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացնում է Թագուհի Օհանյանը, ով Գերմանիայում ուղեկցում է Ալբերտ Դալլաքյանին: «Առաջին վիրահատությունը տեղի է ունեցել մարտի 7-ին, որը տևել է 6 ժամ 40 րոպե: Ալբերտ Դալլաքյանն իրեն շատ լավ է զգում: Ալբերտին սպասվում է երկրորդ վիրահատությունը, որը կտևի 4-6 ժամ»,- տեսագրությամբ հայտնել է Թագուհի Օհանյանը: Զինծառայողը ևս հայտնում է, որ իրեն լավ է զգում: Ալբերտ Դալլաքյանին Գերմանիայում վիրահատելու համար անհրաժեշտ 45000 ԱՄՆ դոլարը հավաքվել էր առցանց հանգանակության միջոցով: Զինծառայողին գումարով աջակցելու կոչ էր արել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ գումարի 10%-ը կփոխանցեն ինքն ու իր ընկերները: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/03/10/dallakyan/2634322]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր