211652_close_icon
views-count6318 դիտում article-date 23:30 07-03-2018

Պետք է սիրել և լսել լավ երաժշտություն. Ֆորշի անկեղծ զրույցը «Նարեկացի» արվեստի միությունում

«Նարեկացի» արվեստի միությունում «Կյանքն արվեստում» նախագծի շրջանակներում կայացավ երրորդ հանդիպում-երկխոսությունը: Այս անգամ մեզ հյուրընկալեց երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆորշը, ով իր երգարվեստի երկրպագուներին ներկայացավ անկեղծ զրույցով՝ պատմելով իր կյանքից և ստեղծագործական ուղուց հետաքրքիր դրվագներ: Ֆորշը կարծում է, որ անկեղծ զգացմունքներից ծնված երգը, ինչպես լավ ֆիլմը, լավ գիրքն ու ներկայացումը, կարող է դաստիարակել ու ձևավորել մարդու դրական տեսակը: Պարզապես պետք է սիրել, սովորել և լսել լավ երաժշտություն: [b]«Նարեկացի» արվեստի միություն Լրատվության և PR բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր