211652_close_icon
views-count2037 դիտում article-date 10:17 06-03-2018

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կուտակվել է 140 ավտոմեքենա

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Մարտի 6-ի կեսօրից հետո, 7-ի գիշերը, 9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա կուտակված 140 ավտոմեքենա:

Նմանատիպ նյութեր