2799 դիտում
09:37 06-03-2018
Գերակա հայտարարված ճյուղը չեզոքացնում են. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներն արդեն տևական ժամանակ է, ինչ բարձրաձայնում են Հարկային օրենսգրքի փոփոխություններից բխող հնարավոր վնասների մասին: Նշենք, որ հունվարի 1–ից ուժի մեջ մտած նոր Հարկային օրենսգրքի համաձայն՝ 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկը 26%–ից բարձրացել է 28%–ի, իսկ 2 միլիոն դրամից ավելի ստացողները հարկվում են 36%–ով:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ փոփոխությունը տարեկան մոտ 15 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս է տալիս ոլորտին:
«Ընկերությունները ստիպված են կոմպենսացնել աշխատակիցների կորուստները: Դա տեղի է ունենում այն ներքին միջոցների հաշվին, որոնք պետք է ծախսեին կրթության, վերապատրաստման, ինչպես նաև մարկեթինգի վրա: Այս դեպքում, սակայն, ընկերությունները ստիպված կոմպենսացնում են աշխատակիցների կորուստները, որպեսզի նրանք չհեռանան»,– ընդգծեց Կարեն Վարդանյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
26004 դիտում
09:37 10-09-2021
Նախկին մարզպետը կմասնակցի ընտրությունների. Ավշարի Արայիկին չեզոքացնում են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
445 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
535 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»