211652_close_icon
views-count4238 դիտում article-date 08:58 06-03-2018

Ծանր մետաղներ, քրոմ և կապար՝ Երևանի խաղահրապարակներում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախորդ տարվա աշնանը «Ապահով խաղահրապարակ քո և իմ երեխաների համար» նախաձեռնության թիմը Երևանի վարչական շրջանների 26 խաղահրապարակներից ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի աշխատակցի հետ վերցրել են հողի և ավազի 29 նմուշներ ինչպես բակային խաղահրապարակներում տեղադրված սարքավորումների անմիջական շփման հատվածներից, այնպես էլ՝ դրանց հարակից տարածքներից և ավազամաններից: Նմուշները լաբորատոր հետազոտության են ենթարկվել, ուսումնասիրվել են խաղահրապարակների հողի և ավազի մեջ 10 ծանր մետաղների առկայություն՝ քրոմ, վանադիում, ցինկ, արսենիում, մոլիբդեն, պղինձ, նիկել, կապար, կադմիում և սնդիկ: Արդյունքում պարզվել է, որ խաղահրապարակները շրջակա տարածքները հագեցած են ծանր մետաղներով: Փորձաքննության ուղարկված 29 նմուշներից 26–ում հողում քրոմի պարունակության սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի(ՍԹԿ) գերազանցումներ են արձանագրվել: Քրոմի թե՛ անբավարար քանակը և թե՛ ավելցուկն օրգանզիմում խնդիրներ է առաջացնում: Առաջինի դեպքում առաջանում է շաքարախտի նման երևույթ, նպաստում է աթերոսկլերոզի զարգացմանը, իսկ քրոմի ավելցուկն առաջացնում է թունավորում: Բացի քրոմից, կապարի և նիկելի սահմանված չափաքանակի գերազանցումներ էլ են գրանցվել: Հետազոտված 29 նմուշներից 9–ում, որոնք վերցվել են Նոր Նորքի 1–ին զանգվածում, Քանաքեռ–Զեյթուն, Արաբկիր, Էրեբունի, Նուբարաշեն, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում գտնվող խաղահրապարակներից, արձանագրվել է գերազանցման 2–րդ՝ ցածր մակարդակ: Կապարը կենդանի օրգանիզմների վրա ունեցած ազդեցությամբ պատկանում է խիստ վտանգավոր նյութերի թվին, կապարի անվտանգ չափաքանակ գոյություն չունի: Կապարի բարձր պարունակությունն առաջացնում է սակավարյունություն, նյարդային և հորմոնալ խնդիրներ: Այս մետաղի նկատմամբ շատ զգայուն են հատկապես նախադպրոցական տարիքի երեխաները»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր