211652_close_icon

Կոտայքի մարզպետն առաջարկում է զերծ մնալ խաղահրապարակներում, կանաչապատ գոտիներում հողհատկացումներից և շին.թույլտվություններից

views-count808 դիտում article-date 13:17 12-07-2019
Վերջին շրջանում մարզի տարբեր համայնքների բնակիչներից բազմաթիվ բողոքներ և դժգոհություններ են հնչում, որ ընդհանուր օգտագործման տարածքներում, խաղահրապարակներում, կանաչապատ գոտիներում հողհատկացումներ են արվում և տրվում շինարարական թույլտվություններ: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից: Ականջալուր լինելով քաղաքացիների արդարացի դժգոհություններին՝ Կոտայքի մարզպետը ևս մեկ անգամ մարզի համայնքների ղեկավարներին առաջարկում է զերծ մնալ ընդհանուր օգտագործման տարածքներում, խաղահրապարակներում, կանաչապատ գոտիներում հողհատկացումներից և շինարարության թույլտվությունների տրամադրումից:

Նմանատիպ նյութեր