6779 դիտում
20:42 03-03-2018
Մայկոպի մանկապարտեզում զանգվածային թունավորումների արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել 34 հոգի
Ռուսաստանի Ադիգեյի երկրամասի Մայկոպ քաղաքի մանկապարտեզներից մեկում տեղի է ունեցել սննդի զանգվածային թունավորում: Հիվանդանոց են տեղափոխվել 14 երեխա և 20 մեծահասակ: Մանկապարտեզը փակ է կարանտինի համար:
«Հիվանդների վիճակը բավարար է: Նրանց ամբողջ ծավալով բուժօգնություն է ցուցաբերվում», հայտնել է քաղաքային իշխանությունը:
Ռուսաստանի սննդի վերահսկման ծառայությունը հայտարարել է, որ իրավիճակը վերահսկողության տակ են վերցրել: Գերատեսչության տվյալներով, թունավորման պատճառ է դարձել սուր աղիքային վարակը:
Այժմ մանկապարտեզում սանիտարական մշակումներ և դեզինֆեկցիա են իրականացվում:
Նմանատիպ նյութեր
1986 դիտում
17:57 02-12-2014
Նոր տեղեկություններ մանկապարտեզում թունավորումների դեպքի առնչությամբ