211652_close_icon
views-count23847 դիտում article-date 10:13 03-03-2018

Պռոշյան գյուղում ծառի տակ թողնված երեխային որդեգրել են. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում՝ սալորի ծառի տակ լքված երեխային որդեգրել են, և նա արդեն նոր ընտանիքում է: Այս մասին մեզ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը: Նա նշեց, որ երեխայի մայրը ցանկություն չի հայտնել վերադարձնել փոքրիկին: Ավելի վաղ անդրադարձել էինք, որ առկա է աղջկան որդեգրման հանձնելու վերաբերյալ դատարանի որոշում, բայց մինչև այն ուժի մեջ մտնելը հայտնաբերվել էր նորածնին լքած մայրը, որն այդ ընթացքում հնարավորություն է ունեցել դիմել և հետ վերցնել նրան: Ի դեպ, ավելի վաղ նաև հայտնի էր դարձել, որ թե՛ երեխայի կենսաբանական մայրը և թե՛ որդեգրողը, ուսուցչուհիներ են, երկուսն էլ ապրում են Կոտայքի մարզում: Ու տպավորություն էր ստեղծվում, թե նրանք կարող են միևնույն անձը լինել: Լենա Հայրապետյանը նկատեց, որ համընկնումները պատահական են: Նորածինը Պռոշյան գյուղի տներից մեկի հարակից այգում հայտնաբերվել էր նախորդ 2017 թվականի օգոստոսին: Նա տեղափոխվել էր հիվանդանոց, այնուհետև՝ մանկատուն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր